Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

15. ԱՌ ԿՈԻՅՍՆ



Ո՜հ, մինչև ց՚ե՞րբ, ըսե՛, n՛ կաույս, հոգիս ըլլա գեղույդ գերի,
Եվ մինչև ցե՞րբ թրթռան աղիք ցաված սրտիս և քնարի,
Լոկ համ քուրիկ մ՚ուզեցի քաղել այտեդ մեկ թարմ վարդ,
Ճառագայթ մը խնդրեցի աչերեդ երկնազվարթ,
5 Զըլացար դու, անգո՜ւթ, վարդ մը դժգույն ճակտիս,
Եվ ճառագայթ մ՚այն անդունդին խոր սրտիս.
Ո՛չ ես չեմ կրնար ապրիլ զուրկ գրկեդ,
Ծիծառնիկն ապրի դուրս բույնեն գեթ.
Տրտմալար քնարս զարնեմ ջախջախ,
10 Գցեմ սիրտըս սիրաբախ...
Մնայք բարով, կո՛ւյս և քնա՛ր,
Կույսին տեղ լա՛ց, քա՛ր,
Ճակատս նըսեմ
Հանգչեցնեմ
15 Մաշող
Հող։


1671