Jump to content

Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նըմանիլ չ՛ես կրնար դուն
20 Հոդվույս՝ որ է բոց անհո՜ւն։

Հոդ աստղերը չ՚են մեռնիր,
Ծաղիկներն հոդ չ՚են թոռմիր,
Ամպերը չ՚են թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ։

25 Լըճա՛կ, դու ես թագուհիս,
Զի թ՚հովե մ՚ալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զ՚իս կը պահես դողդղալով։

Շատերը զ՚իս մերժեցին,
30 «Քնար մ՚ունի սոսկ — ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չ՚ունի —
Մյուսն ալ ըսավ — կը մեռնի՜»։

Ոչ ոք ըսավ — հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա։
35 Թերևս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմք չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ — սա տըղին
Պատռե՛նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան...»
40 — Հոն հրդեհ կա, ո՛չ մատյան։