Երեկո է. բոցավառ է հորիզոն.
Կառք մը կ՚անցնի դագաղի պես համրընթաց,
Գեղուհի մը ընկողմանած տրոփե հոն,
Վերջալույսին աղջի՞կ մ՚է սա, ո՛վ Աստված. 5
Եթե նայի՜,
Կ՚ըսես — հիմա կը մարի»։
Մեղր ամոմե անդրիանդի մ՚է հանգույն.
Ի՜նչ դալկահար․․․ կարծես հաջաղը վառե
Պատան մ՚է նուրբ ներա վարդիցը դժգույն. 10
Աստված ըզնե զույգ մ՚աչերովն կը վառե.
Եթե ծպտի՜,
Կ՚ըսես — ո՜հ, հի՜մա կ՚անցնի»։
Նայիլ կ՚ուզե, բայց ա՜վելի կ՚նըվաղի,
Սիրտը խունկի պես կը մըխա՜ սիրավառ, 15
Նե շողերու, բույրերու է թագուհի,
Խոնջ թիթեռնիկ մ՚որ կը խնդրե ծաղկե թառ.
Եթե շարժի՜,
Կ՚ըսես — հի՜մա կը թռչի»։