Jump to content

Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լանչն է հուզյալ Օվկեանի մը նըման.
20 Կ’ուզե սիրե՜լ... համբույրի մ’հետ նըվաղիլ,
Մաշիլ, խամրիլ, խոնջած ընկնիլ գերեզման,
Քամել սիրո կրակե բաժկին հուսկ կաթիլ.
Եթե շիկնի՛,
Կ’ըսես — հի՛մա կը բռընկի»։

25 Սրտի մեղո՜ւ, ինչպես կոչեց Լամարթին,
Որուն ծըծած ծաղիկը՝ սիրտ, մեղրն է սեր,
Ես կոչեմ զնե կո՛ւյս, որուն սիրտն է երկին
Անհուն սիրո, որ հորիզոն չունի դեռ.
Եթե խոսի՛,
30 Կ’ըսես — հի՛մա կը հատնի»։

Նե կը վառի, մի՜շտ կը վառի, չը հատնիր
Տընանկ կընոջ տաճարն վառած ճրագին պես,
Աստղերու նման գիշեր սիրեճ փողփողի՜լ․
Կրակ մ’է փրթած կողեն սիրո բոցագես.
35 Թե իսկ մեռնի՛,
Կ՚ըսես — հի՛մա կը ծընի»։


1871