Jump to content

Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

24. ՆԵՐԱ ՀԵՏ

Համ բույր մ’առի ներանե,
Համբո՜ւյր մ’անհուն գորովի,
Երբ կարմիր շողք մարեին
Հորիզոնին վերևի։

5 Ձեռքըս տարավ կուրծին՝ հոն
Սիրո երկին մ’ որոտար.
Թոշնեցա գիրկն ես իբրև
Համբույր մ’ անհուն, դալկահար։

Նե զ՚իս իր քով նըստեցուց
10 Գորգի վըրա դալարյա
Հուսկ ճաճանչ մը կ’ պլպլար
Ներա դիմացը վըրա։

Թոթովեցի... դողացի...
Առի համ բույր անհամար
15 «Խոսի՜նք» ըսավ — ո՜հ, խոսի՜լ
Հատնիլ է լոկ ինձ համար։

Աչերու բոցն երբ մարի։
Դադրի տըրոփն երբ սրտին,