Jump to content

Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լոկ այն ատեն հարկ է որ
20 Անզոր շուրթերը խոսին։

Հուր հորիզոնն մարեցավ,
Երկինքն աստղեր փթթեցան,
Համբույր մ՚առի դարձյալ ես
Հ՚անուն աստեղց ցիրևցան։

25 Նե թողուց որ վարսքն ազատ
Սյուքը դեպ յ՚իս բերելով
Միշտ հովահրե բըռընկած
Ճակատըս զով բույրերով:

Ո՜հ, այն ժամը ոսկեզօծ
30 Անշուշտ սահած, թըռած է
Ճակատագրին անողորմ
Սև ձեռքերեն երկաթե:

Մեր համբույրներն պահեցին
Տերևները խարշափմամբ,
35 Եվ շողերու տրվին շուք
Աստղերն երկնից այն անամպ:

Ձեռք վերցուցինք աստղերուն,
Սեր ուխտեցինք իրարու,
Դողդըղացին աստղերն ալ
40 Մեր երդումեն ահարկու: