Jump to content

Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

25. ՏՐՏՈԻՆՋՔ

Է՜հ, մնաք բարով, Աստված և արև,
Որ կը պըլպըլաք իմ հոգվույս վերև...։
Աստղ մ’ալ ես կ՚երթամ հավելուլ երկնիր,
Աստղերն ի՞նչ են որ, եթե ոչ անբիծ
5 Եվ թշվառ հոգվոց անեծք ողբագին,
Որք թըռին այրել ճակատն երկնքին.
Այլ այն Աստուծույն՝ շանթերո՜ւ արմատ՝
Հավելուն զենքերն ու զարդերն հըրատ...:
Այլ, ո՜հ, ի՞նչ կ՚ըսեմ... շանթահարե զ՚իս,
10 Աստվա՛ծ, խոկն հըսկա փշրե հյուլեիս,
Որ ժպըրհի ձգտիլ, սուզիլ խորն երկնի,
Ելնել աստղերու սանդուղքն ահալի...։
Ողջո՜ւյն քեզ, Աստված դողդոջ էակին,
Շողին, փըթիթին, ալվույն ու վանկին,
15 Դու որ ճակտիս վարդն և բորն աչերուս
Խըլեցիր թրթռումս շրթանց, թռիչն հոգվույս,
Ամպ տըվիր աչարս, հևք տըվիր սրտիս,
Ըսին մահվան դուռն ինձ պիտի ժպտիս,
Անշուշտ ինձ կյանք մը կազմած ես ետքի,
20 Կյանք մ՚անհուն շողիք բույրի, աղոթքի.
Իսկ թե կորնչի պիտի իմ հուսկ շունչ