Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հոս մառախուղի մեջ համր անշըշուջ,
Այժմեն թո՜ղ որ շանթ մ՚ըլլամ դալկահար,
Պլլըվիմ անվանդ մռնչեմ անդադար,
25 Թող անեծք մ՚ըլլամ քու կողըդ խըրիմ,
Թող հորջորջեմ քեզ «Աստված ոխերիմ»։

Ո՜հ, կը դողդոջեմ, դժգույն եմ, դժգո՜ւյն,
փըրփըրի ներսը դըժոխքի մ՚հանգույն ...։
Հառաչ մ՚եմ հեծող նոճերու մեջ սև,
30 Թափելու մոտ չոր աշնան մեկ տերև...։
Ո՜հ, կայծ տվե՜ք ինձ, կայծ տըվե՜ք, ապրիմ
Ի՜նչ, երազե, վերջ գրկել ցուրտ շիրի՜մ...
Այս ճակատագիրն ի՜նչ սև Է, Աստվա՜ծ,
Արդյոք դամբանի մրուրո՞վ Է գծված...։
35 Ո՜հ, տըվե՜ք հոգվույս կրակի մի կաթիլ,
Սիրել կ՚ուզեմ դեռ ապրիլ ու ապրիլ.
Երկնքի աստղե՜ր, հոգվույս մեջ ընկե՜ք,
Կայծ տըվե՜ք, կյա՜նք՝ ձեր սիրահարին հեք։
Գարունն ո՜չ մեկ վարդ ճակտիս դալկահար՝
40 Ո՛չ երկնի շողերն ժըպիտ մ՝ինձ չեն տար։
Գիշերն միշտ դագաղս, աստղերը՝ ջահեր,
Լուսինն հար կուլլա, խուզարկե վըհեր։
Կ՚ըլլան մարդիկ, որ լացող մը չունին,
Անոր համար Նա դըրավ այդ լուսին.
45 Եվ մահամերձն ալ կ՚ուզե երկու բան,
Նախ՝ կյա՜նքը, վերջը՝ լացող մ՚իր վըրան։