Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի զո՜ւր գըրեցին աստղերն ինծի «սե՛ր»,
Եվ ի զո՜ւր ուսուց բուլբուլն ինձ «սիրել»,
Ի զո՜ւր սյուքեր «սե՜ր» ինձ ներշնշեցին,
50 Եվ զիս նորատի ցուցուց ջինջ ալին,
Ի զո՜ւր թավուտքներ լռեցին իմ շուրջ,
Գաղտնապահ տերևք չ’առին երբե՛ք շունչ,
Որ չը խըռովին երազքըս վըսեմ,
Թույլ տըվին որ միշտ ըզնե երազեմ,
55 Եվ ի զո՛ւր ծաղկունք, փըթիթնե՜ր գարնան,
Միշտ խնկարկեցին խոկմանցըս խորան...
Ո՜հ, նոքա ամենքը զիս ծաղրեր են...
Աստուծու ծաղրն է Աշխարն ալ արդեն...:

1871