Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

28. ԿՈԿՈՆ— ԾԱՂԻԿՔ ԿՈՒՅՍԻՆ

Լուսափըթիթ ւ՚անարև
Զույգ մ’աշխարհներ ես տեսի
Ճառագայթից, բույրերու
Եվ փափկության ու լույսի։

5 Ո՜հ, չ’է′ նոցա պես անբիծ
Իտալական վեհ երկին,
Եթե չ′ունին աստեղց բույլ,
Ամպ ու կայծակ ալ չ’ունին։

Ո՜հ, հավիտյան միշտ կոկոն
10 Կարծես զույգ մը ծաղիկ են,
Բայց նըման կույս սրտերու՝
Կարի քաղցըր կը բուրեն:

Ձեռք կարկառել ս’աշխարհաց
Ակնախըտիղ ու անտես՝
15 Հահնդուգն ըլլալ է լոկ քան
Զ’աշխարհակալն Արտաշես։