Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

29. ՍԵ՜Վ, ՍԵ՜Վ 4

Երբեմն հոգիս աստղի մը բոց
Եվ թիթեռնի մ’ուներ թևեր.
Վերջալույսի նըման ամպոց
Երազներ հո՜ւր ճակատս վառեր։

5 Արդ սառույցներ դառն արտոսրի
Կը քարանան կուրծիս ներքև,
Եվ բարդք ամպոց սևաթորմի
Կ՚ուզեն խեղդել սիրտս ու արև։

Հազիվ քանի մ՚օրերն կյանքիս
10 Ոսկեզօծեց իմ բախտը վատ,
Որո՜նք եղան լոկ օվասիս
Մեղմող կյանքիս դառն անապատ

Մենանայի օրեր ցրվերջ
Երբեմն՝ հովտի ծաղկանց ւ՚երկնի
15 Ձյունափըթիթ ամպերուն մեջ,
Կյանքի մրրուրն ես թափեի։

Ծըծեի սե՜ր, ծըծեի կյա՜նք,
Մինչ վերջալույսն կը հըրահրեր,