Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/71
Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
Ծաղիկներու մայրի՛կ դու կույս՝
Ո՛վ իմ Մայի՛ս ծաղկահանդերձ,
Սա երփներանգ ծաղկոքդ հանդերձ
Է՞ր չը բերիր Ծաղիկն հոգվույս։
5
Ո՜հ, միթե կա՞ այլ զըվարթուն
Մայիս հոգվո Ծաղիկներու․ —
Նա փողփողե վերև գլխու,—
Մի դալկահար Մայիս անհուն։
|
|
1871