Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

31. ՄԱՆԻՇԱԿ

Ո՛վ մանիշա՛կ, մանիշա՛կ,
Ինչո՞ւ այդպես գլխիկոր
Նայիս հողին սըգավոր...
Ո՞հ, ինչի՞ այդ նըշանակ։

5 Միթե դու կո՞ւյս մը տեսար,
Որուն աչաց քով կապուտ՝
Ըզքեզ գըտար այն չափ մութ,
Որ կը սըգաս սևահար։

Եթե դու ալ վարդին պես
10 Ունենայիր դույղն բոսոր,
Կը շիկնեիր, ինչպես որ
Շիկնեցավ այն վարդը վես,

Երբ տեսավ օր մը ներա
Վարդերն անբիծ այտերուն։
15 Շուշանին պես դալկություն
Եթե ըլլար քու վըրա,

Դժգունեիր որպես նա,
Ինչպես որ օր մը շուշան