Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

33․ ՆՈՐ ՍԵՎ ՕՐԵՐ

Մինչ բռնության ընկա՜ն արյան դարերը,
Աշխարհ մը կա արցո՜ւնք թափող սարերը,
Արյամբ պղտոր դեռ գետերուն ափունքը․
Չը դադրեցավ դեռ այս երկրին սև սուգը․
5 Ավերակույտն այս ահարկու,
Աշխարհ մոխրոց ու նոճերու։

Հայ դյուցազանց, որ հոն ընկան ի վաղուց՝
Ոսկերոտիքն՝ արմատնե՜րն այն վըրիժուց
Ա՛հ, դեռ բողբոջ մը չ’արձըկած հո՞ղ դարձան․․․
10 Ուրեմն հիմա աղիք չ՚ունի Հայաստան․․․
Ա՜յ դալկահար դու հայրենիք․․․
— Եվ դեռ Քրդի՞ն ալ խոնարհինք։

Մառախուղ են հագեր դաշտքն ու լերինքը,
Չը գեղգեղեր Հայ հովվուհվույն սըրինգը,
15 Հայուն համար չը փալփըլիր աստղիկը,
Արցունքներով թոռմեր հոգվույն ծաղիկը․
Դադրեր անմեղ խինդ, թինդ ու պար,
Շողա աղա՜տ Քրդին տապար։