Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սառե աչեր, քարե լեզու, ա՞յս մընաց
Բյուր փառքերեն մեր գոռ ու պերճ հայրենյաց,
45 Սևագըլուխ խումբ մը ագռա՞վ մընաց լոկ՝
Կամ խումբ մը կույր խըլուրդ՝ ըստրո՜ւկ փառքի սոսկ․
Ա՜հ, այն արծիվ մողովրդեն,
Որ հարվածվի արդ կոշտ Քրդեն։

Ի՜նչ, սև ձեռքեր հըպին վըճիտ ճակատին
50 Հայ կուսիկին նըվիրական լաչակի՜ն,
Դըժոխք մը տարփ թոշնեն վարդը կուսության,
Կարծես ծաղիկ մը կոխկռտեն — զ՚այս կըզգան,
Ինչպես որ Հայ մը մորթեն,
Կարծեն թե հավ մը մորթեն։


55 Է՜հ, մի՛ վախեք, ասեղ մ՚անգամ պետք չ՚է մեզ,
Այլ հայրենի սոսկ ըզգացում մ՚աղեկեզ.
Ժանգոտ սուր մը, պատռած դրոշ մը թե չ՚ունինք,
Կուրծերնուս տակ տըրոփող սի՞րտ մալ չունինք.
Օ՜ն, ոտքերնիս զարնե՜նք գետին,
60 Հայտնե՜նք մեր ցավը ահագին։

Մեր քերց վարդերն և արևներն մեր եղբարց՝
Մեր տաճարաց խաչերն՝ պատի՜վն հայրենյաց
Մենք պահանջենք, բարօրությո՜ւն մեր ազգին․
Զ՚ա՛յս պահանջե՜նք՝ զ՛ա՜յս Սուլթանեն սրտագին․
65 Մեր պատիվն ու Բուրդը կ՚ուզե՜նք,
Եվ կամ նորա զենքին գեմ զե՛նք։


1871 ‹Հոկտեմբեր 1 >