Jump to content

Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

34. ԻՄ ՑԱՎԸ

Սուրբ տենչերով լոկ ծարաված՝
Ցամաք գտնե՛լ աղբերքն յամայր,
Ցամքի՜լ ծաղիկ հասակի մեջ,
Ո՜հ, չէ այնչափ ցավ ինձ համար։

5 Ջերմ համբույրով մը դեռ չ՚այրած
Սա ցուրտ ճակատըս դալկահար՝
Հանգչեցունե՛լ հողե բարձին,
Ո՜հ, չէ՞ այնչափ ցավ ինձ համար։

Դեռ չը գրկած էակ — փունջ մը
10 Ժըպտե, գեղե, հուրե շաղյալ՝
Գրկե՛լ սա բուրտ հողակույտը,
Ո՜հ, չ՚է՛ այնչափ ցավ ինձ համար։

Քաղցր երազով մ՚հըղի մրափ մը
Չ՚անդորրած գլուխս մրրկահար՝
15 Ննջե՛լ հողե վերմակի տակ,
Ո՜հ, չ՚ է՛ այնչափ ցավ ինձ համար։