Սա խաղաղ Մայր — Օվկեանին,
Ուր փողփողեն ավազք ոսկի՝
Մեր երազոց վառարանին
Թ’եզրեն՝ վարդից մեջ աճյունի 5
Երբ արևը շողշողե,
Դու իմ սերը միշտ հիշե՛։
Թավուտքե մը կանաչ ու մորչ,
Որոց շուքը սիրեինք միշտ
Նստիլ, խոսիլ շրթամբք դողդոջ, 10
Ծըծել անհագ իրարու սիրտ,
Երբ տերև մը խարշափե,
Դու իմ մրմունջքը հիշե՛։