Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
ԱՄԵՆԱՍԻՐԵԼՎՈ ՎԱՐԴԱՆ ԼՈՒԹՖՅԱՆԻ
Ո՜հ, երկնքի ժապավեններ՝
Ճառագայթնե՜ր միացուցած
Էին սրտերը մեր միմյանց՝
Մեր սրտերը սիրանըվեր։
5
Նոքա միմյանցս համար քանի՞
Էին անհո՜ւն բա՛ց մատյաններ,
Հոն ամեն բառ խորք մը ուներ
Իր ներքևը սիրո, ցավի։
Ո՜հ կը հիշե՞ս, Չամլըճայի
10
Սարը նստած լո՜ւռ մըխայինք,
Ուր շուք տային մեզի նոճիք՝
Սև հովանոցք վշտահարի։
ԸՍթամպոլի կապույտ գոտվույն՝
Վոսփորի ծուփը դիտեինք,
15
Ուսկից և մերթ զ’անամպ երկինք.—
Ո՛, ախորժնե՜ր լուռ մեր հոգվույն։
|
|