Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

37. ԻՄ ՄԱՀԸ

Եթե տժգույն մահու հրեշտակ
Անհուն ժպտով մ՚իջնե իմ դեմ...
Շոգիանան ցավքս ու հոգիս,
Գիտցե՛ր որ դեռ կենդանի եմ։

5 Եթե սընարըս՝ իմ տիպար
Մոմ մը վըտիտ ու մահադեմ,
Ո՜հ, նըշուլե ցուրտ ճառագայթ,
Գիտցե՛ք որ դեռ կենդանի եմ։

Եթե ճակտովս արտոսրազօծ
10 Զ՚իս պատանի մեջ ցուրտ զերթ վեմ
Փաթթեն, դընեն սև դագաղը,
Գիտցե՛ր որ դեռ կենդանի եմ։

Եթե հընչե տըխուր կոչնակ՝
Թրթռուն ծիծաղն մահու դժխեմ,
15 Դագաղս առնե իր համըր քայլ,
Գիտցե՛ք որ դեռ կենդանի եմ։

Եթե մարդիկն այն մահերգակ,
Որք ունին ու խոժոռ դեմ՝