Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

39. Ա.

Երեկոյյան բալն կը սողար բարդիլ խավ,
Աստեղազարդ անդունդն հյուսիլ լուռ ու սյավ,
Տըխո՜ւր ըստվեր, զոր կը ձըգեր իր ետև
Լուսափըթիթ օրն սիրայնոց կարճատև։
5 Կը նըշմարվեր հազիվ երկնի կապուտակ
Գմբեթին խոր փալփլող ւ’ալվույն ջինջ հատակ
Անդրադարձող գիշերվան աստղն անդրանիկ,
Զոր գրկեցին շուտ Վոսփորյան ջինջ ալիք։
Մառր մտնող արփվույն մարեր հուսկ շառայլ
10 Սառնամանուտ սարերու վրա քայլ առ քայլ,
Ինչպես հյուծյալ կույսի մ’ակնարկ առ դամբան,
Ուր պարեն ցուրտ ծիծաղք սիրո դառնության,
Ինչպես և իմ դյությալ ակնարկս առ արոտ,
Զոր մըթագնեց մառախուղ մի նախանձոտ,
15 Ի’ալ չը կրցի ընդնշմարել էակն ան,
Զոր գգվեին ճաճանչ, զեփյուռ իրիկվան․
Հողմածածան իր շրջազգեստն ու հոպոպք
Դեղձան վարսից գիրգ ուլան շուրջ ոսկի ծոպք,
Կարծես ծաղիկ մ’էր երազի հիասքանչ,
20 Կը կոխկըռտեր այն ծաղկալից մարգաց լանջ.
Թողեք կոխել զի կը փթըթե ավելի.