Jump to content

Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց սա վարդի փոխան գիտե լույս փթըթել։
Ալ աստղն աղոտ և կարծես թե ավելի
50 Երկընքի լուրթ խորը սուզած կը փալփլի,
Եվ վերջալույսն ալ կը մարի որ դեռ հոն`
Հրդեհի նման բոցավառեր զհորիզոն։
Եվ դուք` կրա՛կք սիրո, մարիք շուտ և դուք,
Տևեք ինչպես վերջալույսն այս բոցաշուք...։
55 Արդյոք արևն այսօր որքան սիրաբույր
Կուսից լույս դեմքն այրեց, ուսկից մեղմ համբույր
Քաղել դողաս, կը վախնաս թե կը թոշնի
Եր այտերուն վառ վառ վարդեր գեղանի։
Թավուտք այսօր շուքերնուն մեջ առանձին`
60 Խորհրդավոր ի՜նչ փըսփըսուք լըսեցին,
Ի՜նչ խոստումներ, ի՜նչ մրմունջներ սրտմաշուք,
Իսկ դո՞ւք, մացա՛ռք, հովանոցա՛կք, ա՜հ, իսկ դուք.՞.՞.՞․
Ո՜հ հովանի՜ք, թավո՛ւտք, խորշե՛ր անմարդի`
Ուր դայլալիկ թռչնո, խորշյուն սաղարթի
65 Եվ երբ լըսվի շրջազգեստի մը շրշյուն
Չոր տերևոց վըրա` սըփռե զորս աշուն,
Երբ շուքին տակ կույս մ’ առանձին ընե ման,
Եվ տերևոց ետև դողամ անոնց նման,
Որ չըլլա թե դիպիմ ալքին բոցեղեն,
70 (Պե՞տք է դողա միթե տերևն արևեն)
Երբ ծիծառնուկն ինձ հետ հեծե աղեկեզ,
Ո՜րչափ ատեմ քաղքին ժխորն, սիրեմ Ձեզ։