Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործեց, անոր նվիրած սրովը թշնամին դողացուց և անոր ճաճանչավոր արևուն մեկ ճառագայթովը ինքը կյանքը վայելեց... Երանի կուտամ ձեզ, Թաթարք, որ Լանկթիմուրի նման թագավոր մը ունեցաքբ, որ իրեն և ձեր անունը բոլոր ազգաց սրտերուն խորերը սոսկումով տպավորեց, որ իրենց և ձեր զորությունը մեծամեծ աշխարհաց փլատակացը վրա արյան հեղեղներով հիշատակեց, զորս ժամանակին երկաթյա ձեռքերը չի պիտի կարենան քնջել․ ահա, աստեղազարդ երկինք անգամ նախանձելով ձեր ինքնակալին կրած թագին վրա, կը սգա, որուն շողշողուն ակունքն իր հաղթահարած ազգերուն աստղերն են, զոր ետքը հափշտակեց քաջությամը։


ԼԱՆԿԹԻՄՈՒՐ.- Քա՛ջդ Զարմազան, կը լսե՞ս այս ողբաձայն հեծեծանքները, այս ալ Հայաստանի վերջին հառաչանքն Է, և դարձյալ Լանկթիմուրի տիեզերակալ ձեռքն Է, որ անոր արևը կը ծածկե։

ԶԱՐՄԱՆԱՆ.- Ո՜վ խեղճ Սեբաստացիք, ինչո՞ւ այդպես ողբերով երկնից կամարը կը թնդացնեք, դուք որ քիչ մը հառաջ կը խրոխտայիք Լանկթիմուրի մը դեմ... դուք որ պարսպաց ետևեն նախատինք կը թափեիք. Ո՜վ կատաղությանս, Լանկթիմուրը նախատե՜լ...

ԼԱՆԿԹՒՄՈԻՐ.- Արյո՜ւն... արյուն թող թափվի և Լանկթիմուրի ու բոլոր Թաթարաց վրեժխնդրության ոգին թող արյամբ հագենա. տեսնեն, թե միայն վայրկյան մը կրնա՞ն Լանկթիմուրի դեմ խրոխտալ, գիտնան, թե քանի որ Լանկթիմուր աշխարհի վրա կը շնչե՝ բոլոր թագավորաց գահերուն մեկ ոտքն անդունդի մը վրա կը նայի... Մի՛ պարծենաք ձեր փառքին վրա, ո՜վ թագավորք,