Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վասնզի քանի որ ողջ եմ ես` այդ գահը ձեր դագաղը պիտի ըլլա. մի՛ խրոխտաք, վասնզի պիտի տեսնեք, որ ձեր աստղ կարծած բախտը ասուպ մ’է եղեր, որ պիտի սահի, խավարի... Ինչպես որ շատերուն հանդիսատես եղա և հրճվեցա... Ողբա՛ և դու ալ, Սեբաստիա, որ իմ սիրտս խայտա... Լա՛ց որ իմ սիրտս զովանա... վասնզի քու կարողութենեդ վեր հանդգնեցար... Քաջդ Զարմազան, ի՞նչ կընե Հայոց ուրացյալ գունդը...

ԶԱՐՄԱԶԱՆ.— Քաղքին դռներուն հսկողություն կընե, քա՛ջդ ինքնակալ։

ԼԱՆԿԹԻՄՈԻՐ.— Քեզի քը պատվիրեմ որ երբեք չը վստահիս այն մարդոց, վասնզի այն, որ իր բնիկ ազգը կը մատնե անշուշտ օտար ազգ մ՚ալ կը մատնե... Թող բոլորն ալ ջարդվին և դու գնա մինակ իրենց զորապետը շղթայակապ հոս բեր... Կրկին պատվիրե զորաց, որ հաջողին առանց վերք մը տալու Սեբաստիո իշխանը ձերբակալ ընելով ինծի բերել...

ԶԱՐՄԱԶԱՆ— Կր հնազանդիմ, վեհափա՛ռ տեր։

Տեսիլ Է

ԼԱՆԿԹԻՄՈԻՐ (մինակ), ԹԻԿՆԱՊԱՀՔ

Ահա կսկսին դիակաց բլուրներ ձևանալ և արյան գետեր մռնչմամբ սահիլ... Լանկթիմուր, ա՛լ բավական արյուն թափեցիր, բոլոր աշխարհ արյան ջրհեղեղ մը դարձավ... Բայց դեռ սրտիս խորը այնպիսի կրակ կը վառի, կը բորբոքի, զոր այսչափ արյուն չը կրցան մարել... Փառասիրությունը «քալե՛, դեռ քալե» կը