Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մռմռա ականջիս և ոտքերուս տակ արյունաներկ ծաղիկներ, թագեր սփռելով, կը ցցունե ինծի աշխարհիս ծայրը ոսկեղեն լերան մը գագաթը տիեզերակալ գահ մը, և սիրտս թևավորյալ արյան ծովերու վրայեն սահելով կուզե թռչել հոն, հոն` ուր դեռ չէ կոխած մահկանացուի ոտքը... Եվ այն ատեն երկինք և երկիր պիտի հիանան, երբ Լանկթիմուր իր ձեռքը այն գահուն վրա դնե... Իր կյանքը այն ատեն փառաց արև մը պիտի ըլլա և իր դափնեզարդ ճակատը միայն մահվան առջև պիտի խոնարհի... Անիծյալ գերեզման, որ գեղեցիկ երազի մը արթնության նման թագակիրը կր սառեցնե... Մի՛ մոտենար ինձի, ո՜վ մահ, մինչև որ ես այս փառաց կատարը բարձրանամ և այն ատեն իմ անհուն զոհերուս արյամբը կշտացիր։

Տեսիլ Ը

ՆՈԻՅՆՔ, ՎԱՉԵ, ԶԱՐՄԱԶԱՆ

ՎԱՉԵ.— Ո՜վ մեծդ ինքնակալ, այս երկաթե շղթանե՞րն են ուրեմն իմ վարձքս, ասո՞նք են իմ դափնիներս։

ԼԱՆԿԹԻՄՈՒՐ. — Ի՞նչ ըսել կուզես, զորապետ, կը կարծե՞ս թե ատկեց ավելի վարձքի մը արժանի ըլլա մատնիչ մը, կը կարծե՞ս թե այն չափ անմիտ ըլլա Լանկթիմուր, որ մատնիչ մը վարձատրե... Ո՛չ, ո՛չ Լանկթիմուր երբեք վատաբար և անիրավ չը գործեր։

ՎԱՉԵ.— Եվ ինչո՞ւ վարձք խոստանալով, իր երդմանը դեմ գործեց։

ԼԱՆԿԹԻՄՈՒՐ.— Ո՛չ... Բնավ Լանկթիմուր իր ըրած երդումն