Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարձատրել զիս, ես որ քու հաղթությունդ հայրենյացս փրկութենեն ավելի նախամեծար համարեցի... Վա՜յ քեզ Վաչե՜, որ ինչ որ ալ գործես, բախտը խոժոռ կը նայի քեզ:

ԼԱՆԿԹԻՄՈԻՐ — Ո՜վ ուրացող, երբեք Լանկթիմուրեն հատուցում մի՛ հուսար, թեպետև քաջն Զարմազանի ըսածին պես մահվան կը դատապարտեր քեզ իրավունքը, սակայն ես կըներեմ քեզի... Կը շնորհեմ կյանքդ, վասընզի վրեժխնդրությանցս գործիքը եղար դու։

ՎԱՉԵ.— Ո՜հ, գոնե հրաման ըրե, որ այս շղթաները քակվին:

ԼԱՆԿԹԻՄՈԻՐ.— Երբե՛ք... Այդպես շղթայակապ թափառե գործած ավերակներուդ վրա, քանի որ եղբարցդ դիակները շղթաներուդ շառաչյունը լսեն, նախատինք կարդան քեզ իրենք գերեզմաններուն խորերեն... Թափառե՛ եղրարցդ արյամբը կարմրած դաշտերուն վրա, մինչև որ գտնես քու գերեզմանդ ալ... Մի՛ ըսեք, ազգե՛ր, թե անիրավ է Լանկթիմուր, այո՛, անգութ է, բայց կը ճանչնա իրավունք (կը մեկնի.— մյուսներն ալ ետևեն):

Տեսիլ Թ

ՎԱՉԵ (առանձին)

Ի՞նչ ըրի ես... Ահա այս շղթաներն են եզեր մատնությանս վարձքը և կամ հավիտենական նախատինքս... Ես որ փառաց դափնիներ կերևակայեի, Լանկթիմուր նախատանաք փուշերով պսակեց ճակատս... Ո՜հ, ո՞ւր փախչիմ հայրենյաքս արյունլվա ծոցեն... Ուր որ ալ երթամ` կայծակք գլխուս վերև, անդունդք` ոտիցս ներքև