Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դու գոնե գթա իր վրա, վասնզի որչափ մեղապարտ ըլլա, դարձյալ քու հայրդ Է։

ԵՐԱՆՅԱԿ.— Սոսկա՛ զքեզ հայր կոչելու, մատնի՜չ... Փախիր հայրենյացդ արյունահոս ծոցեն... Ահա Հայաստանի հառաչանքները` երկնիր երեսը թանձրացած այս սև ամպերը կայծակներ կսպառնան արյունոտ ճակտիդ... Երբ շղթաներդ կը շառաչեն` դժոխք ծափ զարնելով կը խայտան և երախաբաց երկնիր մեկ ակնարկին կսպասեն, որ իսկույն լափեն զքեզ... Փախի՛ր...

ՎԱՉԵ.— Ո՞ւր փախչիմ... Ազատ չեմ ես, մրրկե մղված սև ամպ մ՚եմ, հոն կառաջնորդեն զիս քայլերս, ուր որ կը մղե Հայաստանի վրէժխնդիր ստվերը. եթե անդունդներու հատակն ալ գահավիժեմ` դարձյալ ետևես պիտի գա և «անե՜ծք» պիտի գոռա ականջիս... Ո՜հ, ո՞ւր ապաստանիմ... Անմեղ զավկի մը գիրկն ունեի մինակ ապաստանարան, նա ալ դալկահար տարածվեր Է... Եթե կենդանի ըլլար, անշուշտ նա ալ նախատանոք զիս իր գրկեն ետ պիտի մղեր, նա ալ զիս իրեն հայր չի պիտի ընդուներ... վասնզի հայրենադրուժ մ՚եմ ես։

ԵՐԱՆՅԱԿ.— Վաչե՜, երբեք աշխարհի վրա ապաստանարան մի՛ փնտռեր, ուր որ ալ երթաս միշտ աչացդ առջևեն պիտի սահին եղբարրդ թափած արյան հեղեղները, միայն դժոխք զքեզ կընդունի, ուր հավիտենական տառապանք կսպասեն քեզ, փոխանակ այն մատնությանդ, որով ողբար Հայաստան, որով նվաղեցավ բոլորովին կարմիր Հայաստանի հուսո լուսասպառ աստղը... Ծնու՜նդ դժոխոց, չը մտածերի՞ ր անգամ մը, թե ի՜նչ կը գործես... Միտքդ չը բերի՞ր մեկ մը Վասակն ու Մերուժանը, որոնց