Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկուն ճակատը փոխանակ թագի՝ որդերով պսակեցավ և մյուսին ճակատը՝ հրաշեկ շամփուրով… Եղո՜ւկ ինծի, որ անօրենի մը… մատնիչի մը կին ըլլալու բախտը և նախատինքն ունեցա…


ՎԱՉԵ.– Երանյա՜կ… Ա՛լ հերիք նախատես զիս… Եթե կը տեսնես որ ձեռքերս շղթայակապ են, գիտցիր որ այս շղթաներն ալ դեռ կրնան զայրույթս և վրեժս հագեցնել. եթե գիտնամ որ երկինք վրաս պիտի փլին՝ դարձյալ կը հարվածեմ զքեզ, մինչև որ քեզ ալ հոգեսպառ այս Սև հողերուն վրա տարածեմ… Ալ չեմ սոսկար մարդասպանութենե, քանի որ դժոխոց դատապարտյալ թշվառական մ՚եմ արդեն… Դողա՛, դողա՛ ինձնե, Հայաստանի ժանտախտն եմ ես, Հայոց աշխարհին խորշակն եմ ես և դեռ կրնամ կենաք ծաղիկներ խամրեցնել… Երանյակ. արդեն ես տիվ և գիշեր անքուն կը տանջվիմ, և դու որ իմ կինս ես, զիս մխիթարելու տեղ ամենեն ավելի դու կը նախատես զիս։

ԵՐԱՆՅԱԿ.– Այո՛, ամենեն ավելի ես պետք է որ նախատեմ և անիծեմ զքեզ, վասնզի տիվ և գիշեր ավերակաց մեջ հեծող բու մը ըրիր զիս... Թափե՛ վերջին սպառնալիքդ ալ իմ վրաս և զավկիս հետ զիս ալ խողխողե. օ՜ն, իմ արյունս ալ խմե եթե այսչափ արյուն չը կրցան քու դժոխային սիրտդ զովացնել… Բայց դողա յերկնից, ժանտա՛խտ<դ> Հայաստանի, վասնզի օր մը պիտի ելնես գերեզմանեդ և ոճրագործությանցդ հաշիվը պիտի տաս Ամենակալին գահույիցն առջև… Այն գաբրիելյան փողին գոչյունը՝) այս արյան հեղեղներուն մռնչյունեն ավելի սոսկալի պիտի ըլլա… Նախատի՜նք և անե՜ծք քեզի…