Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շրթանցս ցրտությունը պիտի զգան շրթունքդ... պիտի բաժնվինք իրարմե...


ՆԱԶԵՆԻԿ.– Պիտի բաժնվի՜նք, ի՞նչ կըսես, Վաղենա՜կ... Ահ... Աստվա՜ծ իմ, այս ի՜նչ արյուն է, որ սրտեդ կը հոսե... Անգո՛ւթ, կը հեռանաս, կը փախչիս գրկես... Ա՞յս է մեր սերը... Անդադար հառաչանքներ ու արբունքներ խամրեցուցին մեր կենաց և սիրո գարնան վարդերը... Արդյոք մեր միության օրեն ի վեր քանի՞ ժամ հանգիստ իրարու գիրկ ժպտեցանք։

ՎԱՂԵՆԱԿ.– Եվ ահա այն զվարթ ժամերն ալ սոսկալի տարիներով փոխանակեցան... Այս է եղեր մեր ճակատագիրը...

ՆԱԶԵՆԻԿ.– Անիծյալ ճակատագիր...

ՎԱՂԵՆԱԿ.– Նազենիկ, ո՞ւր է Վարդանույշ։

ՆԱԶԵՆԻԿ.– Ա՜հ...

ՎԱՂԵՆԱԿ.– Ինչո՞ւ այդպես աղեկտուր հառաչեցիր... Խոսե՛, կը սարսափեցնես զիս...

ՆԱԶԵՆԻԿ.– Ավա՜ղ... Թշվառ ենք միշտ...

ՎԱՂԵՆԱԿ.– Աղջի՜կս... աղջի՜կս... Ըսե՛... միթե այն ալ մեռա՞վ...

ՆԱԶԵՆԻԿ.– Չը գիտեմ, բայց եթե թշնամվույն ձեռքն ինկավ... Ո՜հ, արդյոք արյունակաթ սուրը տեսած ատեն ի՞նչպես «մայրիկ, մայրիկ» աղաղակեց... Հարցուր Հայաստանի անգութ երկնքին և տե՛ս, թե անոր մահվանն ալ հանդիսատես եղա՞վ։

ՎԱՂԵՆԱԿ.– (ցնորելով) Բայց ահա աղջիկս է, որ ավերակաց մեջ արտասվելով կը թափառի... Վարդանույշ, եկո՜ւր, թշվառ հայրդ եմ ես... Ձայնս լսեց... Ժպտալով հոս կը