Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վազե... Գիրկս ինկավ, ո՜հ, երջանիկ վայրկյան... Հիմա կը տեսնեմ զքեզ, որչափ սիրուն ես եղեր, Վարդանույշ, արշալույսն անգամ քեզնե գեղեցիկ չէ... շուշանն անգամ քեզնե գողտրիկ չէ... Զավա՜կս, քու ժպիտդ և համբույրնիդ կյանքեն ավելի քաղցր կը թվին ինծի։


ՆԱԶԵՆԻԿ.– Վաղենակ... սիրտս կտոր կտոր կընես։

ՎԱՂԵՆԱԿ.– (սթափելով) Ո՞վ է գիրկս... Նազենիկ դո՞ւ ես... ինչո՞ւ կուլաս...

ՆԱԶԵՆԻԿ.– Կը թողո՞ւս զիս...

ՎԱՂԵՆԱԿ.– Թողո՞ւմ զքեզ, անկարելի է որ զույգ մը աղավնիներ իրարմե բաժնվին...

ՆԱԶԵՆԻԿ.– Բայց եթե անգութ որսորդը անոնցմե մեկը զարնե... միթե մյուսը կրնա՞ ապրիլ։

ՎԱՂԵՆԱԿ.– Մեռնիլ կըսես, Նազենիկ... Միթե չը գիտե՞ս, որ անիծյալ է անձնասպանը։

ՆԱԶԵՆԻԿ.– Վաղենա՜կ... Իբր ավերակներու մեջ բու մը կուզես թողո՞ւլ զիս միայնակ և տխուր...

ՎԱՂԵՆԱԿ.– Ո՜հ, որչա՜փ կը սիրես զիս Նազենիկ, ուրեմն վերցուր զիս գերեզմանին եզերքեն և քու գիրկդ առ... Ապրիլ կուզեմ ես քեզի հետ մեկտեղ... Բայց մխիթարվինք, Նազենիկ, եթե Տերը մեզի երկրի վրա այսչափ ցավ քաշել տվավ... եթե մեր սիրո զվարճագեղ հովիտն արցունքով լեցուց... անշուշտ մեզ համար հավիտենական երկինք մը պատրաստած է, ուր մշտնջենավորապես պիտի ժպտինք, հոն պիտի գտնենք նաև մեր սիրելի Վարդանույշը...

ՆԱԶԵՆԻԿ.– Մա՜հ, մա՜հ, սիրելի են ինձ քու ճիրաններդ. այս