Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՎԵՐՋԱԲԱՆ

Գիշեր.—Լուսին.— Ավերակ վայր մ’է.— Ասդին անգին շիրիմներ.— Հայաստան շղթայակապ և փշեպսակ գլուխը կուրծքին ծռած հուսահատ նստած է.—Թշվառությունը մեկ ձեռքը սև դրոշ մը, մյուս ձեռքը տապար մը Հայասաանի գլխուն վերև կանգնած է.—Գահ:

Տեսիլ Ա

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅՈԻՆ

ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆ.— Վերջապես թշվառության սև դրոշը քու վրադ ալ ծածանեցավ, Հայաստա՛ն, ուրեմն այսուհետև դիր գլուխդ փոխանակ թագիդ այս փշյա պսակը և շքեղ ծիրանվույդ տեղ այսպես ցնցոտիներ հագիր... Օ՜ն, արթնցի՚ր և լա՛ց, թշվառությունը քու չորս կողմդ արցունք և սուգ, անեծք և մահ սփռեց և ոտքերուդ տակ սև սև գերեզմաններ փորեց... Ե՛լ, կանգնե՛, չորս կողմդ նայե՛ և ալ չի՛ պիտի տեսնես գեղագվարճ դաշտերդ, այլ՝ արյան համատարած ծով մը, որուն մեջ կը լողան կիսաշունչ դիակներ, չը մնաց ծաղիկ մը՝ որ արցունքով չր թրջի, չը մնաց ալիք մը` որ արյամբ չը պղտորի... Անգամ մ՚ալ դարձուր աչքդ