Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յերկինս. տե՛ս, աստղդ յուղասպառ կանթեղի նման կը պլպլա և մոտ է խավարելու... Այո՛ ահա կը խավարի Հայաստանի պերճ բախտը։

ՀԱՅԱՍՏԱՆ.— (հուսահատ ցատկելով) Ա՛լ հեռացիր քովես, անգութ Ոգիդ Թշվառության, դու խեղճ Հայաստանը շղթայակապ գտար և կը ծաղրես... Ա՛հ, շանթեր թոթափեն այն Հայերուն գլխուն, որոնք իրենց հայրենիքը շղթայեցին այսպես, և թշվառությունը եկավ իր սև դրոշը կանգնեց գլխուս վերև և փուշերով պսակեց ալևոր ճակատս... Ա՛լ բավական է, ճիվաղդ անողորմ, ալ բավական Հայաստանի արյունը թափեցիր... Ե՞րբ պիտի փշրի այդ անխնա տապարը...

ԹՇՎԱՌՈՒԹՅՈԻՆ.— Քու կուրծքիդ վրա մի այն պիտի փշրի... Մի՛ նախատեր զիս, երկնից արդարադատ բազուկն եմ ես... Ուր որ չկա լույս և ոգի` հոն է թշվառությունը... Ինչո՞ւ կործանեցավ Արարատյան գահը. վասնզի Հայը տգետէր, վասնզի Հայաստան մարած սրտերու մենաստան մ՚էր. վասնզի իր վերջին թագավորր կրոնամոլ, անարգ և օտար էր. լեռները ողբացին, գետերն արտասվեցին, մինչդեռ Լևոն Զ Կապան բերդին մեջ ապաստանած Էր, բայց վերջապես ինքն ալ շղթա կրեց, փոխանակ պատերազմի դաշտին վրա իյնալու...7) Խեղճ Հայեր, իրենց ընկղմելիք անդունդը ձեռոքնին կը փորեն և երբ անդունդին եզրը ըլլալնին կզգան` կսկսին օգնություն աղաղակել, բայց իզուր... Խեղճ Հայ, որ ընդ երկար կը լռե... վերջապես կորոտա և իր հանած կայծակեն նախ ինք կը սարսափի։

ՀԱՅԱՍՏԱՆ.— Լռե՛... Ամոթահար պիտի կորնչի Հայաստան