Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՏԱՍՏԱՆ.— Ա՜հ... սոսկալի վճիռ... Լսեցե՛ք ուրեմն, Հայեր և զարհուրեցեք... Ո՜վ երկինք, չը պիտի ջնջեմ ճակտես այս անեծքը... Միթե սպառեցա՞ն կայծակներդ երբ կարգը զանոնք մատնչաց ճակտին թոթափելուն եկավ... Ի՜նչ կը լսեմ... Հայաստան պիտի ջնջվի... Հեռացի՛ր, գուժկան ոգի... Ողբեր հյուսեցե՛ք, Հայ օրիորդներ, արցունք թափեցե՛ք, երիտասարդներ, և դուք ալ, ծերեր, ձեր գերեզմանը փորեցե՛ք... Հայաստան պիտի ջնջվի՜... Խնդացե՜ք, Պարսիկք և Հույնք, Եգիպտացիք և Թաթարք... և դու ալ երկնադրացիդ Մասիս, դու աը ամպերու մեջեն որոտագոչ ձայնե. «Հայաստան պիտի ջնջվի...» (հանկարծ կարմիր լույս մը կը ծագի) Ի՞նչ լույս է այս... Արդյոք Հայաստանի բա՞խտն է, որ ծագեցավ:

Տեսիլ Բ

ՆՈՒՅնՔ և ՍԵՐ

ՍԵՐ.— Այո՛, Հայաստան պիտի ջնջվի... ՀԱՅԱՍՏԱՆ.— (սարսափած) Ո՜հ, մահվան հրեշտա՞կն է այս։ ՍԵՐ.— Ո՛չ, զքեզ ողբալու կուգամ, Հայաստան... Չե՞ս ճանչեր զիս... ՀԱՅԱՍՏԱՆ.— Այո՛ կը ճանչեմ զքեզ, հրեշտակդ խաղաղության: ՍԵՐ.— Ո՞վ է այդ ճիվաղը, որ գլխուդ վերև կանգն է` մեկ ձեռքը տապար մը, մյուս ձեռքը սև դրոշ մը բռնած... Անշուշտ կը ճանչես նաև զայն... Կը տեսնե՞ս որ քայլերուն տակ արցունք կը սփռե և սիրո պես ծաղկունք չի սփռեր...