Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կր տեսնե՞ս որ ուր չկա սեր, հոն չկա խաղադություն. վա՞յ ձեզ, Հայեր, որ ձեր նախնի փառաց կոթողները դուր ձեռոքնիդ կործանեցիք և ձեր արյամբը զովացուցիք Սանդարամետի սև ճակատը... Թո՛ղ ուրեմն հագենա Թշվառության տապարը...

ԹՇՎԱՌՈՒԹՅՈԻՆ.— Այո՛... վասնզի երբեմն թշվառութենեն կը ծնանի վերականգնումն... թող գիտնա Հայաստան, որ երբեք Թշվառության տապարը չը հագենար. միշտ կը հարվածե` մինչև որ ձայն մը գոչե. «Ա՛լ բավական Է»։ ՀԱՅԱՍՏԱՆ.— Եվ ե՞րբ պիտի լսվի այդ ձայնը։ ՍԵՐ.— Երբ Հայը սիրե իր եղբայրը: ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆ.— Առանց այն ձայնին, եթե բոլոր աշխարհ աղերսարկու ծունր դնե առջիս` դարձյալ կը հարվածեմ... միշտ կը հարվածեմ։ ՍԵՐ.— Կը լսե՞ս, Հայասաան, ճանչցի՛ր դահիճդ, ճանչցի՛ր հրեշտակդ. երբեմն սիրո ժպիտն Էր Հայաստանի արևը.. իսկ հիմա քու ապերախտ զավակներդ ատեցին և զարկին սերը... Ինկավ նա և ինկավ Հայաստան. արտասվելով անցավ Հայաստանեն Սերը և ուր որ հոսեցին յուր արցունքը, հոն փուշեր բուսան... թո՛ղ հաղթանակե ուրեմն Անմիությունը, թո՛ղ հաղթության կոթողներ, շիրիմներ և սգալի նոճիներ կանգնե... և Թշվառության տապարը թո՛ղ անխնա հարվածե Հայաստանը. թո՛ղ փուշերով պսակվի իր կնճռոտ ճակատը` ինչպես որ նա փոխանակեց սիրո նվիրած ձիթենիները: ՀԱՅԱՍՏԱՆ.— Ա՛լ բավական Է. անեծք մը միայն մնաց, այն ալ գերեզմանիս վրա կարդա. ես որ քեզնե սփոփանք