Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կակնկալեի, դու նախ կը դատապարտես զիս... Բայց ո՛չ, իրավունք ունիս, վասնզի ես արցունք քամեցի քու արև աչերուդ։ ԹՇՎԱՌՈԻԹՅՈԻՆ.— Հայաստա՛ն, միթե Թշվառությունը անգութ գտնելով` Սերե՞ն կակնկալես գութ, գիտցիր որ Սերն ինկավ քու գահեդ և մի այն Անմիությունն ու Թշվառությունն են անոր իշխողները... Չե՞ս տեսներ որ հույսը սարսափով կը նայի Արարատյան սառնապատ սարերուն... Մինչև անգամ Ասքանազյան քաջերուն8) ոսկերքը գերեզմաններուն մեջ կը քստմնին, կը դողան լերինք, կողբաՆ ալիք, կուլան ծաղիկք, կը հեծեն զեփյուռք, կը հնչեն ահա կոչնակաց մահաշշուկ գանչյունները. դեռ կը հուսա՞ս, Հայաստան, ամեն տեղ օրհասականաց հեծեծանքներ կը լսվին... Ամեն տեղ մահ սփռեց անմիությունը, մինչև անգամ գերեզմանաց հանգիստը խռովեց, և դու դեռ կը հուսա՞ս, խեղճ Հայաստան (որոտմունք և կայծակք): ՀԱՅԱՍՏԱՆ.— (սոսկմամբ) Ա՜հ... հուր և կործանում։

Տեսիլ Գ

ՆՈԻՅՆՔ և ԱՆՄԻՈԻԹՅՈԻՆ

ԱՆՄԻՈՒԹՅՈԻՆ.— (խրոխտապանծ գահն ելնելով) Ողբացե՛ք, Հայեր, ձեր ողբերն իմ հաղթությանս դրվատիքն են, և օ՛ն, արտասվաթորմ ծաղիկներե հաղթական պսակներ հյուսեցեք անմիության խրոխտ ճակտին... Հաղթություն կրկնեցեք ողբաձայն, ձորք և լերինք Արարատյան, Անմիությունն եմ ես, սեր գոչող ձայնը թո՛ղ մարի, սեր