Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՆՄԻՈՒԹՅՈՒՆ.— Լացե՛ք, հրեշտա՛կք երկնից... խնդացե՛ք, հրեշք դժոխոց, և դուք ալ, երկի՛նք և երկի՛ր, միաձայն կրկնեցեք. «Հայաստան պիտի ջնջվի...», արցունք թափեցեք, Արարատյան սառնամանիիք:


ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆ.— Հայաստան պիտի ջնջվի՜... (սպառնալից կը հեռանան):

ՀԱՅԱՍՏԱՆ.— (հետին հուսահատությամբ ծունր իյնալով) Անե՜ծք, անե՜ծք... (խավարումն լուսնի.— աղմուկք.— ստվերներ կամաց կամաց գերեզմաններեն կելնեն և հետևյալ երգը կերգեն տխուր ու միակերպ):


Տեսիլ Դ



ՀԱՅԱՍՏԱՆ և ՍՏՎԵՐՔ



ՈՂԲԵՐԳ ՍՏՎԵՐԱՑ




Մինչ ե՞րբ գըլուխդ պիտի ծեծես`
Շղթայակապ այդպես հեծես,
Հեգ Հայաստան շիշելարև,
Ե՞րբ սոխակը սըգատերև,
Նոճիներեն շուտ տալով խույս,
Պիտի երգե վարդ, արշալույս:

Եղո՜ւկ քեզի, հեգ հայրենիքդ,
Որ շորթելով շքեղ դափնիդ`
Որդիքդ անխիղճ գլուխդ վատուժ
Բոլորեցին սև ճոճ ու փունշ...
Ա՜հ, վրեժխնդիր շանթեր ճայաթին
Հայրենադուրժ Հայոց ճակտին:
(ստվերները կսկսին կամաց կամաց իրենց գերեզմանը մտնել):