Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՏԱՍՏԱՆ.– Ա՜հ... Օրհնյալ ըլլան երկինք... Բայց ո՞վ ես դու... Չըլլա որ մահվան հրեշտակն ըլլաս...


ՀՈԻՅՍ.– Հույսն եմ ես, որ գերեզմանին ցուրտ դռանն առջև իսկ՝ թագին և դագաղին երեսին կը ժպտիմ։

ՀԱՏԱՍՏԱՆ.– Եվ ի՞նչ կը բերես ինձ, թա՞գ թե դագաղ։

ՀՈԻՅՍ.– Թա՜գ... եթե Հայը սիրե եղբայրը, Հայաստան պիտի վերականգնի... (Հայաստան ուրախության շարժում մը կընե) Հայաստան չի պիտի վշտագնի, այլ պիտի ժպտի (գլխուն փշյա պսակը կը նետե): Հայաստան գերի չէ, ալ ազատ պիտի ըլլա... (շղթաները կը քակե) Օտարությունը Հայուն գլուխն հարվածող լախտն է, անմիությունը Հայաստանի ժանտախտն է, սերն ու լույսը Հայոց դրախտ ն է... Եվ քիչ ատենեն երկնիր երեսը նոր աստղ մը պիտի ցոլա՝ այն ալ Հայաստանի բախտն է (հանկարծ քաղցր լույս մը կը ծավալի):

ՀԱՅԱՍՏԱՆ.– Ողջ է Հայաստան... Ծափ զարկեր, Հայեր... (Անմիության գահին կործանումը):

ՍԵՐ.– (երևալով) Ձե՜ռքդ, Հայաստան։

ՀԱՅԱՍՏԱՆ.– Ահավասիկ... (կը գրկախառնին):

ՀՈԻՅՍ.— Ուրեմն պիտի վերականգնի Հայությունը։ (Վարագույրը կիջնե):

ՎԵՐՋ