Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐՏԱՇԵՍ.– Կը հրամայեմ, քաջդ Վրույր, օ՜ն պատրաստվե՛ փութով, զարնենք Ելլադան։


ՎՐՈՒՅՐ.– Կը հնազանդիմ, վեհափառ տեր (կը մեկնի):

Տեսիլ Բ

ՆՈԻՅՆՔ, բացի ՎՐՈՒՅՐԵՆ

ԱՐՏԱՇԵՍ.– Քաջդ դեսպան, վաղը արշալույսը չը ծագած ճամփա պիտի ելնես դեպ ՚ի Լյուդիա, իմացուր Կրյուսոսի, որ Արտաշես անթիվ բանակով և նավերով դեպ ՚ի իրեն երկիրը պիտի քալե, կամ անձնատուր ըլլա կամ՝ հաղթվի, կամ գահը ընտրե և կամ՝ մահը։ Իսկ եթե չի զիջանիր խոնարհիլ Արտաշիսի՝ թող սուրը ամուր բռնե ձեռքին մեջ, որ Հայոց՝ նետաձգությամբ արևը մթագնեցնող բանակը տեսած ատենը դողդոջելով չիյնա. եթե չի խնայեր ազգին՝ թող կուրծ դնե։


ԽՈՍՐՈՎ.– Կը հնազանդիմ, տեր, արդեն Լյուդիա շատ փոքր է Արտաշեսի դեմ խրոխտալու համար։

ՔՐՄԱՊԵՏ.– Տեր արքա, ամեն բան կարգադրվեցավ, երթանք մեհյանը Աստվածոց փառաբանություն տալու և իրենց գութն ու օգնությունն հայցելու, Արտաշես չէ զորավորը, Աստվածներն են։ Երթանք մեհյանին բեմին վրա սուրերը սրելու, երթանք Աստվածոց մեծաց օրհնությունը վայելելու համար։

ԱՐՏԱՇԵՍ.– Այո՛, երթանք ամենքնիս ալ Աստվածոց երկրպագելու, որ մինչև հիմա Հայաստանը պաշտպանեցին և Հայկյան բանակը զորացուցին, անոնց զորեղ բազկացը