Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Տեսիլ Գ
ՍՈԻՐՄԱԿ (պահվըտած) և ՏԻՐԱՆ

ՏԻՐԱՆ.— (ձախ կողմեն կերևի, չորս դին կը զննե և Սուրմակը չի տեսներ) Դեռ չէ եկեր, պիտի մատնեմ զինքը... ատենե մը ի վեր է, որ իր հորը Վահրամ1 նախարարին2 սպաննիչը կը փնտռեն, չը գիտեն, թե իր հարազատ որդին է։ Թագավորը մեծ գումար մը կը խոստանա զայն մատնողին... ո՞վ չուզեր պատրաստ ստակ ձեոք բերել։

ՍՈԻՐՄԱԿ.— Երդմնազանց վատ, ճշմարիտ բարեկամ կը կարծեի զքեզ։
ՏԻՐԱՆ․— Ինքն է... (մեկուսի սարսափած) մատնվեցա...
ՍՈԻՐՄԱԿ.— Տիրա՛ն, ստակի համար քու վաղեմի բարեկամդ մատնե՛լ է... միտքդ բեր Անիի3 հազար ու մեկ եկեղեցիներուն վրա ըրած երդումդ, դու ալ իմ ոճրիս գործակից ես, մանավանդ որ դու դրդեցիր զիս... եթե կուզես ինծի հետ բանտարկիլ կամ մեռնիլ՝ մատնե՛ զիս։
ՏԻՐԱՆ.— (երգիծանորեն) Հիրավի ճշմարիտ բարեկամ մ՚ես եղեր, ես այս առթիվ կուզեի փորձել զքեզ. տեսնենք թե ոչինչ խոսքի մը համար բարեկամիդ կենացը կը դավես... այս բանը գիտնալու համար հետաքրքիր եմ։
ՍՈԻՐՄԱԿ.— (մեկուսի) Մատնվեցա՛ր, անմիտ, (բարձր) բարեկա՛մ, դու ինքդ ես իմ թշվաոությանս պատառը... եթե դու չըլլայիր, Տիրան, ես հիմա հանգիստ քուն կը քնանայի, դու զիս ոճրագործ ըրիր քու հանգստությանդ համար... մինչև անգամ ավազակություն ընելու ստիպեցիր ղիս, ուսկից շահ մ՚ալ չիկա, և վերջապես իմ կյանքս