Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տակ դեռ հավերժ պիտի մնան Հայք և Հայաստան (կը մեկնին)



Տեսիլ Գ



ԱՐՇԵԶ, ՈՐՄԶԴՈԻԽՏ (կերևա և մտիկ կընե հետո)

ԱՐՇԵԶ.— Արտաշես աշխարհակալելու կերթա, Տիգրան թագավոր կըլլա և պաշտոնատյարց շնորհքներ կը բաշխվին, իսկ ես այսչափ ատեն Արտաշեսի հետ կը պատերազմեմ, աղջիկը սիրեցի, իր ամուսնությունը մերժեց և զայն Վրացի Միհրդատին տվավ, վերջապես ամենուն երկրներ շնորհեց և ինձ ափ մը հող չի տվավ, որ խոնջյալ ճակատս հանգչեցնեմ. շատ անգամ կըսե. «Արշեզ, դու քաջ ես, և պետք է որ քովս գտնվիս»։ Այո՛, քաջ եմ, բայց վատ պիտի ըլլամ, եթե վրեժ չառնեմ, հեռն ու ոխը սիրտս կը կրծեն, քինախնդիր որբ մ՚եմ... Ա՜հ, երանի թե գեղջուկ մ՚ըլլայի և հայր ու մայր ունենայի, արտ մը` պատերազմի դաշտի տեղ, ծառի մը շուք31 մեծաշուք հաղթանակաց տեղ, խրճիթ մը` պալատի տեղ, փոքր ընտանիքի մը տեր ըլլայի` բյուրավոր զորաց հրամանատարության տեղ. զիս այս դժոխքը արդյոք ո՞ւր անգութը նետեց, որուն բոցերն են փառք, երազ, նախանձ և վրեժ։

ՈՐՄԶԴՈՒԽՏ— (մեկուսի) Ես... որ Արտաշեսը սպաննեմ։
ԱՐՇԵԶ.— Ա՜հ, ոչ թագավոր ըլլալ, այլ վրեժ առնել կուզեմ... (Որմզդուխտը տեսնելով) ուրվակա՜ն...
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— (հառաջանալով) Վրեժդ պիտի առնես։
ԱՐՇԵԶ.— (մեկուսի) Կին մը... Մատնվեցա (բարձր) ո՞վ ես