Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գահես աստիճան մը խոնարհիլ... Միթե ձեր բարկությունը մարելու համար Կրյուսոսի արյո՞ւնը կուզեր, արյուն մը որ փառք կը մռնչե... Իր կմախքը գերեզմանեն ետքը պիտի ողբա փառքն ու Լյուդիան... այո՛, Կրյուսոս չը պիտի մեռնի... Ինչո՞ւ կը լռեք, ստվերք նախնյաց։



Տեսիլ Բ




ՆՈՒՅՆ և ԿԱՄԱԴՐՈՍ



ԿԱՄԱԴՐՈՍ.— Տեր արքա։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Դո՞ւ ես, Կամադրոս։
ԿԱՄԱԴՐՈՍ.— Այդ ի՜նչ այլայլյալ դեմք... Ծունկերդ կը դողդոջեն, տեր իմ։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Կյանքիս մեջ առաջին անգամ կը դողամ, Կամադրոս։
ԿԱՄԱԴՐՈՍ.— Կրյուսոսն ես դու, տեր արքա, գյուխդ` թագ, մեջքդ` սուր, Կամադրոս` քովդ, Լյուդիա` փառացդ ծափահար, ի՞նչ բանե կը դողաս ուրեմն։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Աստվածներեն։
ԿԱՄԱԴՐՈՍ.— (զարմացած) Աստվածներե՜ն։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Այո՛, մեր Աստվածները գուցե ինծի դեմ բարկացեր են և կուզեն գահս տապալել և գուցե` բոլոր Լյուդիա համաջինջ կործանել:
ԿԱՄԱԴՐՈՍ.— Ո՜վ երկինք... Ո՜վ աղետից...
ԿՐՅՈՒՍՈՍ.— Սոսկալի է այս... Կրյուսոս մ՚ալ խաղալիք կըլլա... թո՛ղ ըլլա Աստվածներ... Ուրեմն Աստված