Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սուրս և վիզս կը նետեմ անոնց սեղանին վրա և կսեմ` «թող ապրին Կրյուսոսն ու Լյուդիան»։

ԿՐՅՈՒՍՈՍ.— Կեցի՛ր, դու քաջ ես, Կամադրոս, և ես որ վատ չեմ` ինչո՞ւ պիտի դողամ... Ահա սիրտս չը զարներ, շեմ դողար, երեկվան գոռոզ Կրյուսոսն եմ... ահա պալատս, գահս և ահա Լյուդիա... ահա սուրս և ահա Աստվածները... (սուրը կը քաշե):
ԿԱՄԱԴՐՈՍ.— Ի՞նչ կընես, տեր արքա... Սուրդ կը շողա... Շանթեր...
ԿՐՅՈՒՍՈՍ.— Ա՜հ մեղա՜... Գթություն... (ծունր կիյնա, հետո ոտքի կելնե բարկացած), բայց ի՞նչ ըրի․․․ Ծունր եկա...
ԿԱՄԱԴՐՈՍ.— (անոր առջև ծունր գալով) Ներե՛, քու գերիդ եմ, տեր արքա, հանդարտե՛ կաղաչեմ... Պատմե ինչ որ պատահեցավ։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Մտիկ ըրե, այն Հայկազն Արտաշեսը, որուն գոռոզ հռչակը արդեն լսեցինք... Սոսկայի երազ մը տեսա այս գիշեր...
ԿԱՄԱԴՐՈՍ.— Սակա՜յն...
ԿՐՅՈՒՍՈՍ.— Մտիկ ըրե... Գիշեր էր, լուսինը Ալյուս գետին վճիտ ալյացը մեջ կը շողար, ես այն ատեն գետեզրին վրա կը շրջագայեի, սիրտս ուրախությամբ զեղված մտիկ կընեի փառաց ներդաշնակավոր դրվատիքները, որոնք սիրտս կօրորեին... Անծանոթ կամ դիցուհյաց ձայներ էին... որոնց մեջեն երբեմն «Կրյուսոս» անունը մրմնջող հաղթական եղանակ մը կը լսեի... Սիրտս այն ձայներուն հետ կը թրթռար... հանկարծ դափնեզարդ քնար մը տեսա քովս, ուզեցի փառքս ինքնին ալ դրվատել, և այնպիսի