Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿՐՅՈՒՍՈՍ.– Ուրեմն ծունր գանք... այսօր է որ ծնրադրել սովրեցա...


ԿԱՄԱԴՐՈՍ.– Եվ հաշտության ավետյաց ձայնին սպասենք... (ծունր կուգան, հեռուեն աղմուկով խառն աղոթքի ձայներ կը լսվին, որք բավական կը տևեն):

ԿՐՅՈՒՍՈՍ.– Ձայները լռեցին... Ճակատագիր մը կորոշվի... վճիռ մը կորոտա անշուշտ... Ա՜հ, ակամա սիրտս կը տրոփե... Ա՜հ, ձայն մը... Այս լռությունը սոսկալի է...

ԿԱՄԱԴՐՈՍ.– Տեր արքա...

ԿՐՅՈՒՍՈՍ.– Ձա՜յն մը...

ՁԱՅՆ ՄԸ.– Հաշտությո՜ւն... Հաշտությո՜ւն..

ԿՐՅՈՒՍՈՍ.– Ահ, գեղեցիկ բարբառ։

Տեսիլ Գ

ՆՈՒՅՆՔ և ՔՐՄԱՊԵՏ

ՔՐՄԱՊԵՏ.– Արքա, Աստվածներն հաշտվեցան։


ԿԱՄԱԴՐՈՍ.– Օրհնյալ ըլլան դիք։

ԿՐՅՈՒՍՈՍ.– Օրհնյալ ըլլաս և դու, պատգամդ Աստվածոց... Այսօր վերածնեցավ Կրյուսոս, և առաջինեն ավելի ահեղ, երազի մեջ երազ մը տեսավ և այսուհետև կյանքեն փառք պիտի քամե. կյանքին մեջ վայրկյան մը դողաց և այն վայրկենին փոխարեն աշխարհ պիտի դողացնե, քանի որ իրեն հետ հաշտ են Աստվածները։

ՔՐՄԱՊԵՏ.– Ուրեմն, արքա, պե՛տք է որ միշտ արդարությամբ և խոհեմությամբ իշխես Լյուդիո, որպեսզի արդարադատ դիք երբեմն զայրանալով չը խռովեն թագավորությունդ։ Գիտցիր որ այն ատեն Աստվածներեն զատ