Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչ ոք կրնա գահդ սարսել, երբ անոնք զորեղ բազուկները տարածվելով շուք տան Լյուդական գահին և իրենք գոհ ժպիտներուն ճաճանչովը ականակապ թագդ ցոլացնեն. լողան Լյուդացիք փառաց հեղեղի մը մեջ, հիանա համայն տիեզերք Լյուդական դրախտին վրա... Մե՜ծ են Աստվածները և իրենք սիրելի ժողովրդյան փառաց՝ նախանձախնդիր և Կրյուսոս ալ՝ Աստվածոց ճետը։


ԿՐՅՈՒՍՈՍ.– Գեղեցիկ խոսեցար, Պյութոս, Կրյուսոս Աստվածոք արժանի ճետը պիտի ըլլա, անոնք փառացքը պիտի զոհե սուր, կյանք և տիեզերք։

Տեսիլ Դ

ՆՈՒՅՆՔ և ԽՈՍՐՈՎ

ԽՈՍՐՈՎ.– (մտնելով) Ողջույն ձեզ, արքայդ և ավագանիք Լյուդացվոց։


ԿՐՅՈՒՍՈՍ.– Ո՞վ ես դու։

ԽՈՍՐՈՎ.– Արևելյան հրեշտակ մը։

ԿԱՄԱԴՐՈՍ.– Արևելյան սատանա մը, որ հանդգնաբար Կրյուսոսի պալատը կը մտնե առանց երկրպագելու անոր վեհափառությանը։

ԽՈՍՐՈՎ.– (առ Կրյուսոս) Արքա...

ԿՐՅՈՒՍՈՍ.– Կը տեսնեմ որ շատ հանդուգն ես։

ԽՈՍՐՈՎ.– Ես ալ կըսեմ, թե աշխարհակալն Արտաշես չը հանդուրժեր երբեք իր դեսպանը օտար թագավորի մ՚առջև խոնարհած տեսնել։

ԿԱՄԱԴՐՈՍ.– Արտաշե՜ս...

ԿՐՅՈՒՍՈՍ.– (մեկուսի) Նույն ինքն է...