ԿՐՅՈՒՍՈՍ.— Չեմ կրնար հանդուրժել... Երկինք և երկիր...
ԿԱՄԱԴՐՈՍ.— Ո՜վ կատաղությանս...
ՔՐՄԱՊԵՏ.- Արդա՜ր դիք...
ԽՈՍՐՈՎ.— Օ՜ն, պատասխան մը... Գահ կամ մահ...
ԿՐՅՈՒՍՈՍ.— Համրերությունս կսպառնի... Ժամանակ ունինք խորհելու համար...
ԽՈՍՐՈՎ.— Խորհեցե՛ք... Թագ կամ դագաղ։
ԿԱՄԱԴՐՈՍ.— Ի՞նչ ծայրահեղ հանդգնություն:
ԿՐՅՈՒՍՈՍ.— Բայց հանուն թագավորիդ, հանուն Աստվածոցդ` մեկնե՛, որ առանձին խորհինք։
ԽՈՍՐՈՎ.— Լա՛վ, խորհեցեք։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Պալատականք, սենյակ մը տարեք զինքը և պատվեցեք։
ԽՈՍՐՈՎ.- (երթալով) Կրյուսոս, դարձյալ կըսեմ, ընտրե՛ անշուք կյանքը։
ԿՐՅՈԻՍՈՍ.— Ալ բավակա՛ն Է (բարկության նշան մը կընե.— դեսպանը կը մեկնի):
Տեսիլ Ե
ՆՈԻՅՆՔ, բացի ԽՈՍՐՈՎԵՆ
ԿՐՅՈՒՍՈՍ.— Ա՜խ, եթե Ասավածներեն պատկառանք չզգայի և իրմեն ետքը եկող Արտաշեսը չը մտածեի, զինքը հիմա ջախջախած Էի...
ԿԱՄԱԴՐՈՍ.— Բայց քաջալերվե՛, տեր արքա, միթե վա՞տ են Լյուդացիք։
ՔՐՄԱՊԵՏ.— Եվ միթե արդարադատ չե՞ն դիք... Անշուշտ