Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պիտի ջախջախեն մեր ոսոխին գլուխը, որ հանդգնաբար զիրենք և զիս և համայն Լյուդիան նախատեց։

ԿԱՄԱԴՐՈՍ.— Սարի դեմ սուր, տեր արքա... Մեկը կը փշրի... մյուսը կը հարվածե... Կը հաղթանակե պայծառ ճակատագիր մը... Մինչև հիմա ուսկի՞ց դողացիր կամ հաղթվեցար, տեր իմ... Փրփրադեզ կոհակ մ՚Էիր անհուն հարվածներու դեմ, որ առանց վիրավորվելու դարձյալ կը մռնչե... Ո՜վ կրնա օվկիանոսը կլլե... Տեր արքա, գլուխդ վեր առ և տես փառազարդ ճակատագիրդ...
ԿՐՅՈՒՍՈՍ.— Ես անշուք կյա՞նքն ընտրեմ... Երբե՛ք... Պիտի մաքառիմ... Արտաշեսի դեմ Կրյուսո՛ս, փառքի դեմ հաղթանակ, սուրի դեմ սակր, զորությանց դեմ Աստվածք... Արտաշես չի՞ պիտի դողա։
ՔՐՄԱՊԵՏ.— Ցնծա՛, արքա... Հիմա վայրկյան մը աչքերս դգոգվեցան և Աստվածները պատգամ ազդեցին սրտիս... Այո՛, հաղթական ձայն մը մրմնջեց. «Կրիւսոս, անցեալ ընդ Ալիւս գետ` քակեսցէ զիշխանութիւնս»5 )... քաջալերություն, արքա, Աստվածոց հետ մը կարելի՞ է որ պարտությամբ ամոթահարի։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Օրհնյալ ըլլան դիքք որ միշտ կը պաշտպանեն Լյյուդիան... Պիտի հաղթենք... դեռ Ալյուս գետեն անդին ալ... Արտաշեսը կա... Պիտի խորտակի անոր իշխանությունն ալ... Վայրկյան մը առաջ ուրացա զիս և փառահեղ անցյալս... ապագային մեջ Արտաշեսի վերջին հառաչանքը կը լսեմ... Այրարատյան առյուծը կը տապալի։
ԿԱՄԱԴՐՈՍ.— Հիմա կը ճանչնամ Մեծն Կրյուսոսը...
ԿՐՅՈՒՍՈՍ.— Զորակա՛նք, թող գա, դեսպանը... (Խոսրով կերևա):