Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Տեսիլ Զ




ՆՈՒՅՆՔ և ԽՈՍՐՈՎ



ԽՈՍՐՈՎ.— Ի՞նչ ըրիր, տեր արքա, ես խոնարհ ճակատ մը տեսնել կուզեի և խրոխտ ու խոժոռ դեմք մը կը տեսնեմ... Ի՞նչ վճռեցիր, մեռնի՞լ, եթե՞ խոնարհիլ...
ԿՐՅՈՒՍՈՍ.— Հաղթել...
ԽՈՍՐՈՎ.— Կը գթամ, Կրյուսոս, եթե սուրդ փշրի... Արտաշես չը գթար:
ԿՐՅՈՒՍՈՍ.— Է՜հ, պատերազմը կսկսի... զգուշացի՜ր։
ԽՈՍՐՈՎ.— Խնայե՛ ժողովրդյանդ, արքա։
ԿԱՄԱԴՐՈՍ.— Ո՛չ, անոնք կը սիրեն ոսոխին դեմ մեռնիլ։
ՔՐՄԱՊԵՏ.— Պաշտպան են Աստվածները։
ԽՈՍՐՈՎ.— Ուրեմն մեռնիլ և Լյուդիան կորսնցունել կուզեք։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Այո՛, հաղթել և Լյուդիան հավերժացնել:
ԽՈՍՐՈՎ.— Դու չես ճանչնար Հայն ու Արտաշեսը։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Ալ բավական է, սուրս պատյանին մեջ կը խայտա։
ԽՈՍՐՈՎ.— Զղջա՛, Կրյուսոս, գուցե Արտաշես խիստ մոտ է... Գուցե Աոյուծը խիստ մոտեն կը մռնչե։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Պատերազմը կսկսինք։

ԽՈՍՐՈՎ.— Ուրեմն՝ մեռի՛ք... (կը մեկնի) (վարագույրը կիջնե):

<(ՎԵՐՋ Բ ԱՐԱՐՎԱԾԻՆ)>