Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ես մինչև անգամ մահն աչքս առեր եմ... մեկ մը Շուշանը թևերուս մեջ գտնեմ։

ՏԻՐԱՆ.— + Անհոգ եղի՛ր, հուսամ որ վտանգ մը չի պատահիր, առանց ձայնի կը լմննա գործը, արդեն դուն ալ իմ ճարտարությանս տեղյակ ես… քաջալերսություն. ես եկած ատեն մարգերուն մեջ շրջագայություն կընեին և րավական հեռու էին իրենը բնակարանեն։

ՍՈՒՐՄԱԿ.— + Երջանի՜կ լուր, վերջապես ձեռացս մեջն ես, Շուշա՜ն, այն արհամարհոտ նայվածքդ ժպիտի պիտի փսխեմ, և իմ սրտիս հետ բաբախել պիտի տամ րոնությամբ քու սիրտդ ալ։

ՏԻՐԱՆ.— + Կեցի՛ր... ինծի հատուցում պիտի հանե՜ս...

ՍՈԻՐՄԱԿ.— + Անշուշտ (մեկուսի) քու հատուցումդ մահն է այս գիշեր, եթե հաջողի։

ՏԻՐԱՆ.— + Երթանք ուրեմն... երկշոտություն շուզեր, անվախ սիրտ, ճարտար հարված...

ՍՈՒՐՄԱԿ. — + Երթանք անմիջապես... սպանությունը քնղի, հսկողությունն ինծի. կեցցե՚ս Տիրան, եթե հաջողիս...

ՏԻՐԱՆ.— + Կը տարակուսի՞ս (մեկուսի), կասկածը փարատեցինք... (բարձր) օ՜ն, այս կողմեն, զգուշություն, գուցե դիմացնիս ալ ելնեն... սա լուսինն ալ ի՞նչ աղեկ մեր գործին կուգա. եթե ճշմարտությունր փնտոես, ինքն ալ մեղի՞ մեղսակից է, եթե ըրածնիս կրնա մեղք համարվիլ։

ՍՈՒՐՄԱԿ· — + (երթալով, մեկուսի) անմիտը կը կարծե, թե մատնության խոսքը իրրև ոչինչ անհևտացավ. թող այնպես կարծե. (ձախ կողմեն կը հեռանան.— Տեսարանը պարապ կը մնա պան մը):