Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունի... Ծաղկին ծոցը արցունք, տերևին մեջ հառաչ, կոհակին մեջ մահ, խոտի մը մեջ թույն և ափ մը հողին մեջ գանգ մը կամ թագ մը կա... Մի՛ վստահիր, կըսեմ, փառքիդ և զորությանդ վրա, եթե առանձին գտնես ինքզինքդ՝ քու գոռոզ հրամանդ ու հռչակդ կսպառի վիհերու և լեռներու, անտառներու և դաշտերու անհունության մեջ և ձայներու արձագանքն իսկ զքեզ կը ծաղրե... Ես ալ գեղեցիկ էի և կը խրոխտայի, գեղեցկությունս անցավ, կուզեմ տեսնել քո փառացդ վերջին ցոլմունքն ալ... Արտաշես, ծերութենես ավելի կատեմ զքեզ, շատ անգամ գեղեցիկ ծաղիկները թույն ունին... Սրտերը խունկի կը նմանին, որ չայրած՝ անուշ և հեշտ հոտ չեն բուրեր, հեռ, ոխ, վրեժ, ասոնք են որ սիրտս կը վառեն, ասոնք սիրո վերջին բոցերն են՝ կը մարեն, բայց աճյուն մը կը թողուն... Կնոջ արյունը կոհակ կոհակ կեռա, կնոջ դաշույնը կաթիլ կաթիլ արյուն կը քամե... Օձի մը պես կը սողա... Առյուծը կը դողա։


ԱՐՏԱՇԵՍ.– (սուրը նետելով) Առ Արտաշեսի սուրբ, որ մեկ հարված մը ունի, և տեսնեմ Պարսիկ և վրեժխնդիր կնոջ մը հարվածը... Գիտես որ արծիվը օձեն վախ չունի, թեև թույնր կը գերազանցե։

ՈՐՄԶԴՈՒԽՏ.– Ետ առ սուրդ, ես դաշույն ունիմ, կինը մթության մեջ կսպաննե, որպեսզի օրհասական ոսոխին միայն իր աչերուն փաղփյունը ցուցնե... կը մարի, կիյնա... բայց հարվածը հաջողված է։

ԱՐՏԱՇԵՍ.– Ահա գիշեր, ահա խավար։

ՈՐՄԶԴՈԻԽՏ.– Քու աչերդ լույս ունին։

ԱՐՏԱՇԵՍ– Ա՜հ, հանդարտ սիրտ կուզե՞ս հարվածել:


161



11— Պետրոս Դուրյան