Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես չեմ կրնար ննջել... Խոսրով դեռ չերևցավ... Գուցե հիմա բանակը եկած ըլլա... (կը մեկնի):



Տեսիլ Դ




ԱՐՇԵՋ (մինակ)



Ի՜նչ թշվառական մ՚եմ ես, հայր շեղած դահիճ պիտի ըլլամ… Բայց մայր ունիմ, պետը է որ երդումս գործադրեմ և երթամ մորս հետ գեղջկական կյանք մը վարելու։ Ի՞նչ սուղ է այդ կյանքը… Երեք օր պայմանաժամ տվավ. առտու ըլլալուն միջոցը պիտի լրանա… Վատ մը պիտի ըլլամ… Ահա վրանը, գլուխ մը որ մեկ հարվածիս կսպասե… Նա իմ հայրս չէ, այլ զույգ մը տատրակի որսորդ… Թեպետև քույրս էր, սակայն զինքը կր սիրեի… Արտաշամա՜ն... մայրս չը տեսա, որ պայմանաժամը հապաղեի, բայց ստիպված եմ օր մը Արտաշեսի դժգույն գլուխը իրեն ներկայացնելու… Թող
այս գիշեր ըլլա… (դեպի վրանը կը մոտենա և մտիկ կըձնե) ձայն չկա, կը քնանա անշուշտ... Կը դողամ… (ներս կը մտնա, վայրկյան մը լուռ կը դիտե) ա՛հ, հոս չէ, հիմա Արևը կը ծագի... (նվաղյալ բազմոցի մը վրա կիյնա) Արտաշամա՜... անգո՜ւթ մայր... (գլուխը ձեռքերովը կը ծածկե և կընկողմանի. վայրկյան մը տեսարանը պարապ):