Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՎՐՈՒՅՐ.— Չը խոնարհելու կը հանդգնին... Մի՛ զարմանար, տեր իմ, Կրյուսոս սարսափելի գոռոզ մ՚է։

ԱՐՏԱՇԵՍ.— Ես ալ գոռոզները կը ջախջախեմ... Օ՜ն անդր, զորականք, մերկացուցե՛ք սուրերնիդ Կրյուսոսի կենացը, լարերե՛ք ձեր արևասքող նետերը Լյուդիո փառացը... Օ՜ն, փառաց դարու մեջ կը ցոլաք. ճանչցուցեր աշխարհի թե Հայ եք... Հսկա Մասիսի հսկա զավակներ, սարերեն բխող հսկա կոհակներ... արձանացե՛ք սպառազեն... Նեցուկ է մեզի բախտը, մեր թշնամյաց գլխուն կսպառնա բախտը... Հայ ընենք Արևմուտքը, Հայ ընենք տիեզերքը, Հայ ընենք Հայասաանը... Հայ հաղթենք, Հայ պարծինք, Հայ սիրենք, Հայ մեռնինք... Մեր վրա կը տարածվին ահա Մասյաց շուքերը... Միթե ձեր աղիքներուն մեջեն չեք զգար անհաղթելի զորություն մը, բուռն հարված և հաղթանակ։
ՎՐՈՒՅՐ.— Տեր արքա, Հայուն պատերազմի մեջ ապառաժ սիրտը չը հանդուրժեր այս ժամուս և փառաց գագաթեն կուզե թավալիլ ան հուն թշնամյաց գերեզմանի վեմ ըլլալու։
ԽՈՍՐՈՎ.— Հայուն սիրտը կը փշրի, տեր արքա, բայց սուրը` երբեք։
ԶՈՐՔ.— Հաղթե՜նք, հաղթե՜նք։
ԱՐՏԱՇԵՍ.— Սուր և հարված, սիրտ և քաջություն... օ՜ն անդր, հառաջ... կորյունք Այրարատա24...

ԵՐԳ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Ի փառագոռ փանդռանց ի շռինգ
Թորգոմյան6 գոռ գրոհին ի թինգ